ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որոշում են կայացրել միացյալ զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ
                        Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որոշում են կայացրել միացյալ զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:  
Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Նովոռոսիայի միացյալ ուժեր ունենալը  հնարավորություն կտա  լուծել իրենց առջև ծագած ամենադժվար խնդիրները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

