37-ամյա Իրինան պոռնիկների համար հաստատություն է հիմնել եւ ղեկավարել
37-ամյա Իրինա Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու անձանց պոռնկությամբ զբաղվելու համար ստեղծել է հաստատություն և ղեկավարել այն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: