30-ամյա Արտյոմը պոռնկությամբ զբաղվելու համար Երեւանում հաստատություն է հիմնել ու ղեկավարել
30-ամյա Արտյոմ Ղարագյոզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկությամբ զբաղվելու համար ստեղծել է հաստատություն և ղեկավարել այն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 –րդ մասի 5-րդ կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: