Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
ՈւԵՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր [url=http://www.uefa.com/MultimediaFiles/Download/competitions/General/02/25/84/05/2258405_DOWNLOAD.pdf]աղյուսակը[/url]:
Հայաստանի հավաքականը՝ թեպետ Եվրո-2016-ի ընտրական փուլում 2:3 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/13/56404/]պարտություն կրեց[/url] Պորտուգալիայի հավաքականից, սակայն պահպանեց 37-րդ հորիզոնականը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում Հայաստանի մրցակիցները աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները.
5. Պորտուգալիա
18. Դանիա
32. Ալբանիա
33. Սերբիա
Աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի գործող չեմպիոն՝ Գերմանիայի հավաքականը: