Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն է
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։
ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն եռյակն ու այժմ չորրորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ Ռուսաստանը բարձրացել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։