Իրանի վրայից պատժամիջոցները չեն հանվի, մինչև համապարփակ համաձայնագիրը չուսումնասիրի ԱՄՆ Կոնգրեսը
ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդն ամենայն հավանականությամբ 1 ամսով կհետաձգի Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքվելիք համապարփակ համաձայնագրի վերաբերյալ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը, որպեսզի հնարավորություն տա այդ ընթացքում ԱՄՆ Կոնգրեսին ամբողջությամբ ուսումնասիրել փաստաթուղթը: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ում արևմտյան պետությունների դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս փոխանցմամբ՝ դա հնարավոր գործողություններից լավագույնը չէ, սակայն քաղաքական պլանում այն անհրաժեշտ է:
Աղբյուրները նշել են նաև, որ օրենսդիր մարմնում չեն ցանկանում, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն ամերիկացի խորհրդարականներից ավելի վաղ հայտնի իր դիրքորոշումը հարցի շուրջ, եթե, իհարկե, համապարփակ համաձայնագիրը վերջնական տեսքով մշակվի և ներկայացվի: