ԵՄ-ը զգուշացնում է՝ Իրանի վրայից պատժամիջոցները միանգամից չեն հանվելու
Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների պարամետրերի մաս են հանդիսանում, հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Վերջինս շեշտել է, որ իրանական կողմը չպետք է ակնկալի պատժամիջոցների անմիջական վերացում:
«Այդ պատժամիջոցների վերացումը տեղի չի ունենալու հենց հունիսի 30-ին՝ համապարփակ համաձայնագրի ստորագրման օրը: Դա տեղի կունենա, երբ ՄԱԳԱՏԵ-ն հաստատի, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները»,-ասել է Մոգերինին: