211652_close_icon

Չելյաբինսկում երեխայի աչքի առաջ բարձրահարկի պատուհանից նետել են շանը

views-count1299 դիտում article-date 18:20 16-06-2015
Չելյաբինսկում մի քանի բնակիչներ, այդ թվում՝ երեխա, դաժան դեպքի են ականատես եղել: Զախարենկո փողոցում բարձրակարկերից մեկի ութերորդ հարկի պատուհանից նետել են շանը: Կենդանին մի քանի րոպե գալարվելուց հետո սատկել է: Հարեւաններից մեկը պատմել է, որ լսել է շան կաղկանձը: Նրա խոսքով՝ տերերը ծեծել են անօգնական կենդանուն, ապա տղամարդը նրան նետել է պատուհանից: Ականատեսները ոստիկանների են կանչել, սակայն շան տիրուհին ասել է, թե կապ չունի դեպքի հետ:

Նմանատիպ նյութեր