211652_close_icon
views-count45026 դիտում article-date 16:03 21-08-2021

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր շարունակվեց․ ոստիկանությունն ուժ կիրառեց, կան բերման ենթարկված քաղաքացիներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր շարունակվեց։ Բնակիչների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց, ոստիկաններն ուժ կիրառեցին բնակիչների նկատմամբ, ոմանց էլ բերման ենթարկեցին։ 

Բնակիչները համոզված են, որ շենքն ապօրինի է կառուցվում։ Նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շինություն, որն ունենալու է ստորգետնյա կայանատեղի։

Երեկ ևս քաշքշուկ է եղել քաղաքացիների և ոստիկանների միջև։  

Նշենք, որ բերման ենթարկված քաղաքացիներին տեսակցելու համար Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+

Նմանատիպ նյութեր