4290 դիտում
15:40 21-05-2020
Մաշտոցի պուրակին կից հերթական բարձրահարկի շինթույլտվություն է համաձայնեցվել, և, իհարկե, չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը կառուցապատողից հերթական «նվերն» է ստացել. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Մաշտոցի պուրակին կից՝ շենքերի բակում, նոր բազմաբնակարան շենք է կառուցվում:
Դավիթ Խաժակյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այլևս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությւնների կողմից իրականացվող` քաղաքի և բնակիչների շահերին հակասող որոշումները:
Նկարում տեսնում եք, թե որտե՞ղ է մեր «նոր» քաղաքապետը թույլատրել «խցկել» նոր բարձրահարկ շենքը: Մաշտոցի պուրակին կից, Մաշտոցի պողոտային անմիջապես կից շենքի բակում թույլատրվել է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության և ճարտարապետական խնդիրների մասին մեծ-մեծ խոսացողները բազմաբնակարան շենքերի բակում թույլատրել են «խցկել» հերթական բարձրահարկը:
Իհարկե առաջին գործը իմ կողմից կռուցապատողի իդենտիֆիկացնումն էր, որի արդյունքում բնականաբար չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը ստացել է «անհատույց» և «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից:
Ինքնակամ և ոչ ինքնական կառույցներով քաղաքի ապականումը դարձել է նոր քաղաքային իշխանությունների դիմագիծը: Նրանք շարունակում են գերակա համարել առանձին անհատների բիզնես շահերը` թույլատրելով զբաղեցնել կենտրոնում սակավաթիվ ազատ մակերեսները:
Եվ նախգիծը և շինթույլտվությունը համաձայնեցրել է «սիրված» քաղաքապետ Հայկ Մարությանը»:
[img]https://st0.shamshyan.com/editor/0863237001590061104745550.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0492630001590061160344696.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0588459001590061199368374.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
11889 դիտում
16:44 21-03-2021
Բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2705 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
Այս բաժնից
1060 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն