1356 դիտում
21:03 15-06-2015
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրենին
ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևային:
Հանդիպման նպատակը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության հետ hամատեղ վաղը Երևանում կայանալիք ‹‹ԱՀԿ, մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա սեմինարի վերջին նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր: Սեմինարին ակնկալվում է 20 եվրոպական երկրների շուրջ 40 ներկայացուցիչների մասնակցություն:
Ողջունելով հյուրին` նախարարը ընդգծել է Հայաստանում նմանատիպ լայնամասշտաբ միջոցառման անցկացման կարևորությունը` հույս հայտնելով, որ այն կնպաստի ձկնաբուծության ոլորտում վերջին զարգացումների մասին հայ հանրության իրազեկմանը, ինչպես նաև խթան կհանդիսանա օտարերկրյա մասնագետների հետ նոր գործարար կապերի հաստատման համար:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով սեմինարի անցկացման ընթացակարգի մանրամասները` տիկին Աֆանասևան տեղեկացրել է, որ «Եվրոֆիշ» կազմակերպությունը, որին ներկայումս անդամակցում է 12 երկիր, հետագայում նախատեսում է ստեղծել տարածքային ցանց առավել ինտեգրված աշխատանքի համար, ինչպես նաև ընդլայնել ձկնաբուծության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ` ելնելով երկրի առաջնահերթություններից:
Նախարար Սերգո Կարապետյանը հաջողություն է մաղթել սեմինարի կազմակերպիչներին և համոզմունք հայտնել, որ միջոցառումը կլինի արդյունավետ և օգտակար:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
14:09 25-06-2014
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արցախում հանդիպել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանին
3357 դիտում
20:23 30-07-2015
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ընդունել է UNDP-ի և UNIDO-ի ներկայացուցիչներին
1448 դիտում
19:45 19-09-2016
Սերգո Կարապետյանն ընդունել է Օքսֆամ միջազգային կազմակերպության պատվիրակությանը