3447 դիտում
20:23 30-07-2015
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ընդունել է UNDP-ի և UNIDO-ի ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներ Բաբկեն Բաբայանին և Սևերին Օմանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի կատարման ընթացքը:
Հանդիպման սկզբին նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման համար:
«Այս ծրագրով ոչ միայն բարենպաստ պայմաններ կստեղծվեն մեր երկրում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ու զարգացման համար, այլև այն խթան կհանդիսանա ոլորտի ընդհանուր զարգացման համար», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Հյուրերի տեղեկացմամբ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակում, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում, ստացվել է թվով 190 հայտադիմում: Հայտատուները հիմնականում ցանկություն են հայտնել ծրագրի շրջանակում տրամադրվող միջոցներով զբաղվել մասնավորապես հնդկացորենի, հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև մեղրի առաջնային արտադրությամբ:
Ծրագրի համակարգող անձնակազմի անդամները շեշտել են, որ հայտադիմումների ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվելու է նրանց, ովքեր ցանկություն են հայտնել մշակել բարձրարժեք և ոչ ավանդական մշակաբույսեր: Ծրագրի արդյունավետության ապահովման համար հետագայում նախատեսվում է կազմել առանձին բիզնես-պլաններ, որոնց հիման վրա կիրականացվի յուրաքանչյուր հայտատուի ֆինանսավորումը:
Այս առումով նախարարը ընդգծեց ծրագրի շրջանակում դիվերսիֆիկացված գյուղմթերքի, պանրի եվրոպական տեսակների արտադրության, հատապտղի նոր այգիների հիմնման խթանումը և հակակարկտային ցանցերի ներդրման կարևորությունը:
Նախարար Սերգո Կարապետյանը նաև առաջարկեց հետագա ծրագրերում հնարավորության դեպքում ներառել մեղվաբուծության զարգացմանը, ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրմանը, ոռոգման կաթիլային համակարգերի կիրառմանը վերաբերող բաղադրիչներ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
14:09 25-06-2014
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արցախում հանդիպել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանին
1443 դիտում
21:03 15-06-2015
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրենին
1410 դիտում
19:24 07-04-2014
Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան