211652_close_icon
views-count3115 դիտում article-date 18:07 15-06-2015

Ռուս զինվորի սպանության գործով ձերբակալված Բոսխոմջիևը կարող է ՌԴ ԶՈՒ ԳՀՎ-ից լինել

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ծառայողի սպանության գործով ձերբակալված ՌԴ Աստրախանի բնակիչ, սպանվածի ծառայակից [url=http://ok.ru/profile/529898851191]Իվան Բոսխոմջիևը[/url], դատելով նրա հագուստի վրայի «շևրոնից», կարող է կապ ունենալ ՌԴ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության հետ, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/samvel?fref=ts]էջում [/url]գրառում է կատարել մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56465/]հայտնել էր[/url], որ այսօր՝ հունիսի 15-ին, Գյումրի քաղաքում` Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում, ՀՀ ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների` այդ երիտասարդը Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայող է, ում տվյալներն ու դեպքի հանգամանքնեը ճշտվում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դատաբժշկի նախնական եզրակացույթունների համաձայն, մահը վրա էր հասել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից: Իսկ ավելի ուշ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56504/]տեղեկացրել էինք[/url], որ ձերբակալվել է 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բ.-ն, ով կասկածվում է նույն ռազմաբազայում ծառայող զինվորի սպանության մեջ: Այս մասին հայտնել էր Lifenews լրատվական գործակալությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` սպանությանը նախորդել է վիճաբանություն, որին մասնակցել է առնվազն 3 մարդ, ինչը պաշտոնապես դեռ չի հաստատվում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր