211652_close_icon
views-count3718 դիտում article-date 16:51 15-06-2015

Բաքու-2015. Հայ բռնցքամարտիկներն իմացան իրենց մրցակիցներին

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Հայաստան: Տեղի է ունեցել փոքրիկ փոփոխություն: Մեր ընտրանին Երևանում կլինի հունիսի 16-ի երեկոյան 18-ի սահմաններում: Հունիսի 15-ին կայացավ Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բռնցքամարտի մրցաշրի վիճակահանությունը: Ընդհանուր առմամբ 10 քաշային կարգերում պայքարին մասնակցում է 67 կին և 211 տղամարդ բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացուցիչ ունի 6 քաշային կարգերում: 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից: Նա հունիսի 19-ին ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16- րդ եզրափակիչում կմրցի հունգարացի Կսոկա Նանդոր - լեհ Յոզվիկ Մարցեյ զույգի հաղթողի հետ: Մենամարտը տեղի կունենա հունիսի 20- ին: Հունիսի 19-ին ռինգ դուրս կգա 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա ուժերը կչափի Սիլվեստր Կոզլովսկի ( Լեհաստան ) - Ստեֆան Իվանովի ( Բուլղարիա) հետ: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից: Բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը մեկ այլ բուլղարացի` Աուրին Իզմիտովի և ուկրաինացի Վիկտոր Պետրովի հաղթողն է: Մենամարտի օրը հունիսի 21-ն է: 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պայքարը կսկսի 1/32-րդ եզրափակչից: Նրա մրցակիցը լեհ Յորդան Կուլինսկին է: Նիկոլը ռինգ դուրս կգա հունիսի 18-ին: Այսօր մարզում է անցկացրել Հրաչյա Բաբայանը: Մարզչի Սեյրան Նիկողոսյանը վստահեցնում է, որ մեր 18 ամյա հրաձիգը շատ լավ մարզավիճակում է: Հրաչյա Բաբայանը մեդալի համար կպայքարի հունիսի 16-ին: Նա կմասնակցի 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը: Մրցումը կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին: [b]Առաջին Եվրոպական խաղերը անց են կացվում հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետևյալ օրերին և ժամերին. Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո [/b]

Նմանատիպ նյութեր