Գերմանիայի գավաթ. «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն իմացան իրենց մրցակիցներին
Քիչ առաջ տեղի ունեցավ Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցը կլինի 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Սանկտ-Պաուլի»-ն: Հանդիպումը տեղի կունենա Համբուրգում:
Գործող գավաթակիր «Բավարիա»-ն նույնպես կուղևորվի Համբուրգ, որտեղ ուժերը կչափի տեղի համանուն թիմի հետ:
1/16 եզրափակիչ փուլի խաղերը կկայանան հոկտեմբերի 28-ին և 29-ին: