Բաքու-2015. Ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանի հնարքը ճանաչվել է ամենագեղեցիկներից մեկը. տեսանյութ.
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերի երկրորդ օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանի հնարքը չեխ Արթուր Օմարովի նկատմամբ՝ 1/16 եզրափակիչ գոտեմարտում, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է օրվա ամենագեղեցիկ հնարքներից մեկը:
Այդ հնարքի տեսագրությունը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեղադրել է Youtube-ի իր ալիքում:
Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանն իր քաշային կարգում գրավել էր 5-րդ տեղը:
[b]Առաջին Եվրոպական խաղերը անց են կացվում հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետևյալ օրերին և ժամերին.
Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո
Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո
[/b]