Լոնդոնում կայացել է «Superdry» բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսը
Օրերս Լոնդոնում կայացել է «Superdry» բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսը։
Ինչպես տեղեկացնում է «spletnik.ru»-ն, նորաձևության ապրանքանիշի հետ տղամարդու հագուստի շարքը մշակել է բրիտանացի դերասան Իդրիս Էլբան։ Հայտնի անձը դարձել է գովազդային արշավի առանցքային ֆիգուրը։ Նրա ներկայացրած նոր աշնանային հավաքածուն բաղկացած է պրեմիում դասի 250 իրերից։
«Ես սիրում եմ հարմարավետ հագուստ, սիրում եմ ունենալ լավ տեսք։ Իմ կրած հագուստի որակը պետք է բարձր լինի։ Այնպես որ՝ ես շատ ուրախ էի նորաձևության ոլորտում նման համագործակցության համար։ Ինձ համար դա անգնահատելի փորձ է, և ես հուսով եմ՝ վերջինը չէ»,- «Superdry»-ի հետ իր աշխատանքի մասին պատմել է Էլբան։