ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների դեմ ցույց` Իտալիայում
Իտալիայի Բոլոնիա քաղաքի կենտրոնում տասնյակ մարդիկ բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների: Ցուցարարների շարքում եղել են նաև ձեռնարկատերեր:
Ցույցի կազմակերպիչների խոսքով, պատժամիջոցների պատճառով կորցրել են սննդամթերքի արտահանման 37 տոկոսը: Փակվել է 1900 ձեռնարկություն:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին բարձրաձայնում է «Առաջ Իտալիա» քաղաքական կուսակցությունը: Այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Սիլվիո Բերլուսկոնին: