28316 դիտում
13:02 15-06-2015
Ավտովթար Դավիթաշենի գերեզմանների մոտ. վիրավորներին առաջինը օգնության են հասել «յաշիկավար» «ոսկե երիտասարդները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթաշենի գերազմանոցի հարևանությամբ բախվել են Lada մակնիշի 21 ՕԼ 334 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 FC 854 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդներին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին վթարի վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանոց այցելած «յաշիկ»-ի վարորդն ու նրա ընկերները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում բացակայում են ճանապարհը կարգավորող նշանները, չկան գծանշումներ, իսկ որոշ հատված էլ ճանապարհին գտնվող հողաթմբերի պատճառով երթևեկությունը դարձնում են անտեսանելի և վարորդները չեն տեսնում համընթաց երթևեկող ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտնեց, որ այդ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի, իսկ ինքը արդեն դիմել է պատկան մարմիններին, որպեսզի այդ հատվածում տեղադրվի արագաչափ:
Ոստիկանությունն ու քննչական բաշժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+