211652_close_icon
views-count57002 դիտում article-date 09:51 09-11-2018

Խոշոր ավտովթար Դավիթաշենի «Օդալեն» ռեստորանի մոտ. բախվել է 5 ավտոմեքենա. 5 վիրավորներին առաջինը օգնության է հասել Քանաքեռավանի դեղատան տնօրեն, բժիշկ Լալայանը. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի թիվ 108 հասցեի «Օդալն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Մանվել Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 77 MV 477 համարանիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի 35 FA 803 համարանիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գեղամ Միքայելյանի վարած Volkswagen մակնիշի 34 ԼT 191 համարանիշի, Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Opel մակնիշի 35 ՍF 961 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Միքայել Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի 35 GD 884 համարանիշի ավտոմեքենները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Ղազարյանը, Գ. Միքայելյանը, վերջինի ուղևոր՝ Եղվարդի բնակիչ, 51-ամյա Ջեմմա Արշակյանը և վարորդներից Ա. Մելքոնյանն ու նրա ուղևոր՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 46-ամյա Ալինա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ հատուկ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության է հասել Քանաքեռավան գյուղի միակ դեղատան սեփականատերը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, որին գյուղում ճանաչում են Լալայան ազգանվամբ, ով այդ պահին անցնելիս է եղել ու իջնելով ավտոմեքենայից՝ քաղաքացիների օգնությամբ տեղում բժշկական օգնություն է ցուցաբերել վիրավորներին, մինչև ժամանել են բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել բժիշկ Լալայանն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետ Խ. Սամվելյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր