Կրիշտիանու Ռոնալդուն ծանոթացել է Շահեն Հարությունյանի պաստառի հետ. տեսանյութ
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/13/56404/]հանդիպման[/url] ամենաուշագրավ պահերից մեկը տեղի ունեցավ 1-ին խաղակեսի 43-րդ րոպեին, երբ խաղադաշտ մտավ ներկայումս քրեակատարողական հիմնարկում գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Շահեն Հարությունյանի ձեռքին եղել է «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը, որը հետագայում ոստիկանների մոտ է հայտնվել: Սակայն մինչ այդ պաստառը եղել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մոտ, որը հասցրել է ծանոթանալ նրա բովանդակությանը:
Ի դեպ, շատերին էր զարմացրել խաղադաշտում Շահեն Հարությունյանի վազքի արագությունը, որը նույնիսկ համեմատել են Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի արագության հետ: