211652_close_icon
views-count37165 դիտում article-date 12:53 30-06-2015

Շահեն, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞, բալես. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորը՝ Շանթ Հարությունյանի որդուն

Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այսպես դիմեց Բաղրամյան պողոտայում գտնվող Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մինչ այդ նա ցուցարարներին ընդհանուր հորդորներով էր դիմում: «Շահեն, ձգվիր, ամուր եղիր: Խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞, բալես: Աստված պահապան ձեզ: Խելառությունդ պահիր»,- ավելացրեց Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն ութերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր