Վրաստանի խորհրդարանը ջրհեղեղի հետևանքների վերացման համար գումար է հատկացրել
Վրաստանի խորհրդարանը 1 մլն լարի (շուրջ 6,4 ) է հատկացրել Թբիլիլիսիի ավերիչ ջրհեղեղից տուժածներին օգնելու և աղետի հետևանքները վերացնելու համար: Այդ մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին:
«Գանձապետարանը որոշում է կայացրել կրճատել Վրաստանի խորհրդարանի՝ 2015 թվականի բյուջեն 1 մլն լարիով՝ հունիսի 13-14-ը Թբիլիսիում տեղի ունեցած բնական աղետի հետևանքները վերացնելու համար»,-ասել է Ուսուպաշվիլին:
Գումարը փոխանցվելու է երկրի կառավարության պահուստային ֆոնդին:
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրևներից առաջած ջրհեղեղը Թբիլիսիում մեծ ավերածություններ գործեց: Բնական աղետին զոհ է գնացել 19 մարդ, տուժել է 110 ընտանիք: Վնասվել են մեծ թվով բնակելի տներ, շինություններ, Թբիլիսիի կենդանաբանական այգին: