211652_close_icon
views-count20241 դիտում article-date 10:39 14-06-2015

Ինչո՞ւ է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարը Վայքի տարածքում հայտարարել ուժեղացված ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն տևական ժամանակ է` Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի կարգադրությամբ` նույն գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են կատարում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածի Վայք քաղաքի վարչական տարածքում, որտեղ մայիսի 20-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի: 6-րդ վաշտի հրամանաըար Անդրանիկ Շաղոյանն ու հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը հսկողությունը վերցրել են իրենց պատասխանատվության տակ և իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցում են գումարտակի հրամանատար Ա. Գալստյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որր օպերատիվորեն և մեծ թափով ճանապարհի կապիտալ վերանորոգման, հենասյուների կանգնեցման աշխատանքներն են կատարում Վայքի Ճանշինն ու Կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան ծառայութունների մասնագետները, իսկ այդ ընթացքում էլ ՃՈ տեսուչները նշված հատվածում ծառայություն են կատարում, որպեսզի տեղի չունենա խցանում, վարորդներն էլ նախազգուշացված լինեն: Մասնագետները կարծիք են հայտնում, որ ճանապարհի վերանորոգման աշխատանքները կատարվում է բարձր որակի և վստահ են որ նախորդների նման փլուզում տեղի չի ունենա և բետոնե հաստ պատնեշները կպահեն ճանապարհը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53515/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները ծառայության ժամանակ նկատել էին, որ խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական շրջանում: ՃՈ աշխատակիցները անմիջապես նշված հատվածում դադարեցրել էին տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանին և ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Օպերատիվորեն նշված վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հարություն Մարգարյանի և Վայքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից փլուզման վայրում էին գտնվում նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ: Ժամանել էին Վայոց Ձորի մարզպետարանի համապատասխան կառույցների պատասխանատուները՝ փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վայքի քաղաքապետարանի պատասխանատուները՝ Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ: Օպերատիվ էին գործել Վայքի Ճանշինի պատասխանատուները՝ Ճանշինի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ, ովքեր հսկայական աշխատանքներ էին սկսել կատարել նշված հատվածում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փլուզվել էր 25 մետր երկարության և 8 մետր լայնության ճանապարհահատվածը և նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր