44597 դիտում
11:42 10-12-2015
Ինչո՞ւ է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարը «01.. 001» համարներով «յաշիկը» տեղափոխել «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարելիս պահպանեն անվտանգության կանոնները, իրենց մոտ ունենան անհրաժեշտ փաստաթղթեր, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Վերջին ժամանակներս Երևանի ՃՈ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտերի աշխատակիցները օրինախախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկել 7 տասնյակից ավելի այնպիսի վարորդների, ովքեր ոչ միայն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, այլև ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում:
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի կարգադրությամբ Գյումրիի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G 63 մակնիշի 01 FP 001 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Ռուստամ Կաժոյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101-րդ կմ հատվածում չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները անգամ այն դեպքում, երբ նշված հատվածում ծառայություն էին կատարում ՃՈ աշխատակիցները:
Ռ. Կաժոյանը, երևի, իրեն համարում էր անպարտելի և մտածում էր, որ ՃՈ աշխատակիցներն իր կատարած խախտման համար իրեն «բարի քյալահ» կասեին, սակայն վաշտի հրամանատարի կարգադրությամբ նրա «երկաթյա նժույգը» հանգրվանեց «գաի պլաշչադկայում»:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որ հարգեն ճանապարհայի երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց անվտանգությունից, հակառակ դեպքում օրինախախտները «խոնարհվելու» են ՃՈ աշխատակցի աշխատանքային փայտիկի առաջ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+