Շոտլանդիայում նախկին նացիստական ճամբարը կվերածվի զբոսաշրջության վայրի
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «The Telegraph»-ին, շուտով կենտրոնական Շոտլանդիայի Պորտշիր քաղաքում գտնվող «Cultybraggan» երբեմնի նացիստական ճամբարը կվերածվի զբոսաշրջային կենտրոնի:
Թիվ 21 ճամբարը նացիստ ռազմագերիների համար կառուցված վերջին պահմանված շինությունն է ողջ Միացյալ Թագավորությունում և լավագույն պահպանվածը` Շոտլանդիայի տարածքում:
Մեծ Բրիտանիայում շահավետ պայմաններով հանգստանալու տարբերակներ փնտրող զբոսաշրջիկների համար ֆաշիստ ռազմագերիների ազատազրկման վայր հանդիսացող այս վայրը կարող է լավագույն տարբերակ լինել: