Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բարեհաջող կերպով վերականգնվում է վիրահատությունից հետո
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով մայիսի 31-ին Ֆրանսիայում հեծանվային զբոսանքի ժամանակ կոտրել էր ազդոսկրը, վիրահատած օրթոպեդ-վիրաբույժ Դենի Բյորկեի խոսքերով, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բարեհաջող կերպով վերականգնվում է վիրահատությունից հետո, սակայն լիարժեք վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, նրա խոսքով՝ վիրահատությունից հետո պետքարտուղարը վերականգնվում է առանց բարդությունների։ Տեղաշարժվում է ինքնուրույն՝ հենակների օգնությամբ, և աշխատում ֆիզիոթերապևտների հետ՝ լիարժեք ապաքինվելու համար։
Քերրին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակում է տանիյ պայմաններում` բժիշկների հսկողության ներքո։