ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարը մտադիր է Մոսկվա այցելել. Վ. Մեշկով
Եվրամիույան արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մտադիր է այցելելՄոսկվա, սակայն մինչ այդ նա պետք է մասնակցի ԵՄ և ՌԴ քաղտնօրենների հանդիպմանը, որը կարող է կայանալ փետրվարի վերջին: Այս մասին հայտնել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
ԵՄ և ՌԴ քաղտնօրենների հանդիպմանը ռուսական կողմից մասնակցելու է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության քաղտնօրեն Հելգա Շմիդտը: