ՅՈՒՆԵՍԿՕ-ն ահազանգում է
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ահազանգում է. Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռմբակոծության հետևանքով մասամբ ավերվել է մայրաքաղաք Սանայի Հին քաղաքը, որը 1986թ-ին ներառվել է Համաշխարհային ժառանգության ցուցակում:
ՅՈՒՆԵՍԿՕ- ն կողմերին կոչ է արել վերջ դնել մարդկանց տառապանքներին և պահպանել Եմենի մշակութային եզակի ժառանգությունը: Սանայում կոալիցիայի երեկվա ռմբակոծության զոհ է դարձել 6 մարդ:
Նշենք, որ հունիսի 4-ին Ժնևում նախանշված են հակամարտող կողմերի բանակցությունները:


