Գյուղացիներն ահազանգում են` ցրտահարություն է եղել. տեսանյութ
Մարմարաշենցիները ահաբեկված են: Հավաքվել են գյուղամիջում, հարց ու փորձ են անում` եկող գնացողին, իր այգին ինչ վիճակում է: Դեկտեմբերյան սառնամանիքը մտահոգել է գյուղացիները, այս տարի գուցե բերք չունենան:
Այգեթաղ չարված խաղողի այգիների ցրտահարման դեպք գրանցվել է 11 տարի առաջ: Գառնիկ Պետրոսյանի խոսքով, այն ժամանակ 30 աստիճան ցուրտ գրանցվեց ու տուժեցին նաև պտղատու ծառերը: Փոխնախարարն ամփոփում է դեկտեմբերն ու տեղեկացնում` անհանգստանալու կարիք չկա: Իրենք գործակցում են «Հայպետհիդրոմետ» ծառայության հետ և ծանոթանում կանխատեսումներին:
Այս պահին վնասի չափերն ու կորուստները հնարավոր չէ հաշվել: 20 աստիճան ցուրտը գուցե կրկնվի, փոխնախարարն էլ, գյուղացիներն էլ սպասում են գարնանը, երբ թաղված վազը կհանեն հողից ու կորոշեն` ինչ վիճակում է:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1389791211]armnewstv.am [/url]