INTERPOL-ը դադարեցրել է FIFA-ի հետ համագործակցությունը
INTERPOL-ը միակողմանի դադարեցրել է FIFA-ի հետ համագործակցությունը: Պատճառը հետաքննությունն է, որի կենտրոնում հայտնվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան:
FIFA-ում հայտարարել են, որ հիասթափված են նման որոշմամբ` ընդգծելով INTERPOL-ի հետ գործակցության շրջանակում իրականացվող ծրագրի կարևորության մասին:
Պայմանավորված խաղերի մոնիթորինգի տասնամյա համաձայնագիրը INTERPOL-ն ու FIFA-ն կնքել են 4 տարի առաջ: Դրա զարգացման համար FIFA-ն ստացել էր 22 մլն դոլար: INTERPOL-ը հայտարարել է, որ կսառեցնի այդ միջոցները: