Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» նախագիծը
Երեկ երեկոյան հեռախոսզրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Այս մասին նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ «Թուրքական հոսք» նախագիծը և ընդգծել հետագա անելիքները:
Պուտինն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային իրավիճակների շուրջ: