Վերոնայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող համերգային ներկայացում
Դասական երաժշտության հայտնի ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր Իգոր Ֆիորինին նախատեսում է խոշոր նախագիծ իտալացի ձայնային ինժեներ Լուկա Ջիաներինիի հետ համատեղ, որը տեղի կունենա 2015-ի սեպտեմբերի վերջին, հաղորդում է dpamicrophones.com կայքը:
«Ամէն» խորագրով նախագիծը ներառելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող կենդանի կատարումներ, ձայնագրություններր և հեռարձակում DXD/DSD ձևաչափերով: Համերգը ներառելու է հայ ժողովրդի երաժշտությունը, բանաստեղծություններն ու պարերը մինչև մեր օրերը:
«Մենք բազմաթիվ երաժիշտներ ենք ներգրավելու, դրան գումարած՝ մի շարք երգչախմբեր, այդ թվում՝ մանկական երգչախումբը: Սա զանգվածային մշակութային միջոցառում է, որը հեռարձակվելու է ուղիղ եթերում, այդ պատճառով խիստ կարևոր է, որ ամեն ինչ ճիշտ ընթանա»,- ասել է Ֆիորինին: