Մարդկության մոտ 95%-ն առնվազն մեկ առողջական խնդիր ունի
Ինչպես տեղեկացնում է «bbc.com»-ը` հղում անելով «New Scientist»-ին, համաձայն Վաշինգտոնի համալսարանի և 188 երկրների հետազոտության եզրակացությունների, կյանքի տևողությունը գուցե ավելանում է, բայց հիվանդությունների թիվն այդպես էլ չի նվազում:
Մարդկանց մոտ 95%-ն առնվազն 1 առողջական խնդիր ունի, իսկ մեկ երրորդը՝ 5-ից ավելի խնդիր։ Որքան երկար է մարդն ապրում, այնքան ավելի մեծ են հիվանդանալու հնարավորությունները:
Ստացվել է, որ առողջ կյանքի կորցրած տարիների քանակը 1990թ. 537.6 մլն-ից աճել է՝ 2013թ. հասնելով մինչև 764.8 մլն-ի (43% աճ):
Վիճակագրության վրա ազդում է պոպուլյացիայի համաշխարհային ծերացումն ու մարդկանց թվի աճը: