Գիտնականները հայտնաբերել են, որ վագրային շնաձկերը միգրացիայի են ենթարկվում թռչունների պես
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, երկարատև դիտումների արդյունքում կենսաբանները հատնաբերել են, որ վագրային շնաձկերը, որոնք համարվում են մոլորակի վրա ամենախոշոր շնաձկեր, ունակ են միգրացիայի ենթարկվել, որոնք իրենց հեռավորությամբ համադրելի են թռչունների հետ: Գիտնականներն իրենց աշխատանքը հրապարակել են «Scientific Reports» ամսագրում:
Մինչ այդ գիտնականները ենթադրում էին, որ վագրային շնաձկերը բնակվում են հիմնականում մերձափյնա շրջաններում: Սակայն երեք տարի տևած վերջին դիտումները ցույց տվեցին, որ իրականում վագրային շնաձկերը կատարում են երկար միգրացիաներ` ընդհուպ մինչև 44 հազար կմ հեռավորությամբ: