Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. ՀՀ ԱԺ նախագահի գրառումը
                        ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից մեջբերելով Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը.
«Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


