3127 դիտում
23:23 21-07-2020
ԱՄՆ-ում քվեարկել են «Հյուսիսային հոսք 2-ի» և «Թուրքական հոսքի» դեմ պատժամիջոցների օգտին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել 2021 թվականի պաշտպանության բյուջեի մասին օրինագծում փոփոխությանը, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարների կառուցման մասնակիցների հանդեպ, հայտնում է [url=https://www.unian.info/economics/u-s-house-backs-more-sanctions-targeting-nord-stream-2-11082539.html]unian.info[/url]-ն:
Փոփոխությունն ուժի մեջ մտնելու համար պաշտպանության բյուջեի նախագիծը պետք է հաստատվի Սենատի կողմից և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից: Օրենքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից՝ ԱՄՆ նոր ֆինանսական տարվա մեկնարկով:
Սահմանափակման միջոցները կարող են իրականացվել համաձայն փոփոխության տեքստի՝ օտարերկրյա անձանց նկատմամբ, ովքեր նպաստում են գազատարների կառուցմանը, օրինակ, տրամադրում են խողովակաշարեր տեղադրող նավեր:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն ասել էր, որ Լենինգրադի մարզից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա հոսող «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման մասնակիցները կարող են ընկնել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի գործողության տակ:
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ գազատարների նախագծերը տնտեսական են և ապաքաղաքականացված: Մինչդեռ ԱՄՆ-ը «Հյուսիսային հոսք 2»-ում Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածության աճ է տեսնում:
Նմանատիպ նյութեր
6892 դիտում
22:59 15-07-2020
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ
1008 դիտում
11:51 12-06-2015
Եվրախորհրդարանը քվեարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման բանաձևի օգտին
Այս բաժնից
1063 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
922 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1339 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է