211652_close_icon
views-count1337 դիտում article-date 11:00 12-06-2015

Ուշագրավն այն է, որ այդ Ֆինանսների նախարարության ստուգումների թիրախում են հայտնվել նաև ՀՀԿ-ականների բիզնեսները. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: Ըստ նույն տեղեկությունների՝ հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկական «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է: Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում են հայտնվել նաև ՀՀԿ-ականների բիզնեսները: Այսինքն՝ ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: Իսկ դրանց արդյունքում կազմվող ակտերով նշանակվող տուգանքները ՀՀԿ-ականների համար լուրջ գլխացավի առարկա են դարձել, քանի որ նրանք սովոր չեն «անարդարության» և միշտ համոզված են եղել, որ իրենք ապահովագրված են նման ճակատագրից: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետևից հերթագրվում են՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու իրենց հանդեպ տեղի ունեցող «անարդարության» մասին նրան տեղեկացնելու համար: Այսինքն՝ ՀՀԿ-ականների մոտ համոզմունք կա, որ տեղի ունեցող գործընթացի մասին Սերժ Սարգսյանը կարող է տեղյակ չլինել: Ի դեպ, նա իրեն հենց այդպես` անտեղյակի պես էլ պահում է՝ միայն հայտնելով, թե կհրահանգի օբյեկտիվ լինել: Այսինքն՝ չստուգման կամ չտուգանելու խոստում Ս. Սարգսյանը չի տալիս: Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իշխանությունները որոշել են առաջիկայում անգամ յուրայիններին տուգանելու միջոցով լցնել պետբյուջեն, քանի որ ոչ յուրայիններից այլևս գումար «պոկելու» տեղ չի մնացել: Իսկ էլ փող չկա»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր