5233 դիտում
10:35 12-06-2015
20-ամյա Էդգարն ընտանիքի միակ տղան էր. ծնողները վերջին օրերին էլ ավելի մեծ անհամբերությամբ են սպասել նրա վերադարձին, քանի որ ծառայության ավարտին մնացել էր մոտ 20 օր
Երեկ՝ հունիսի 11-ին, ծառայության ընթացքում զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Էդգար Մելքոնյանի ընտանիքը օրեր հաշվելով են սպասել Էդգարի վերադարձին, հատկապես այն դեպքում, երբ 3 շաբաթից նա պետք է ավարտեր ծառայությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարեւանները ու ցավով նշեցին, որ Էդգարը ընտանիքի միակ տղան էր եւ մի քույր ունի:
Հայրն էլ Քաշաթաղում տրակտորավար է: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին, որովհետեւ Էդգարը կյանքը սիրող երիտասարդ է եղել: Կարծում են՝ կամ պատահականություն է եղել կամ էլ մեկ այլ մութ պատմություն կա:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանը, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից էր: Մեզ հայտնի դարձավ նաև, որ նախնական տեղեկություններով՝ Էդգարը մահացել է ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ ինքնասպան է եղել: Առաջիկայում կհարուցվի նաև քրեական գործ:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2551 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2839 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել