Հարավաֆրիկյան հանրապետությունում 72-ամյա կինը ծեծել է գողին
72-ամյա կինը դարձել է Հարավաֆրիկյան հանրապետության Քեյփթաուն քաղաքի հերոսուհին: Լրատվամիջոցները նրան «նինձյա-տատիկ» են անվանել:
Հունիսի 9-ին նրա վրա հարձակվել են երկու սեւամորթ կողոպտիչներ, որոնցից մեկը եղել է 21, մյուսը՝ 18 տարեկան: Նրանք փորձել են հափշտակել կնոջ պայուսակը: Թոշակառուն, սակայն, հարվածել է նրանցից մեկի կրծքավանդակին եւ վայր գցել:
Կինը նաեւ վախեցել է իր անսպասելի արարքից, որի արդյունքում գողը փախել է: Ոգեւորված Իվոննա Ֆիլյունը վազել է նրա ետեւից, բայց հերթական հարվածը հասցնել չի կարողացել:
Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են կնոջը եւ շնորհակալութուն հայտնել հերոսական արաքի համար: