Հարավաֆրիկյան հանրապետությունում ֆրանսուհի է առեւանգվել
Հարավաֆրիկյան հանրապետությունում առեւանգվել է Ֆրանսիայի 67-ամյա մի քաղաքացի: Կինն աշխատել է բարեգործական կազմակերպություններից մեկում, հայտնում է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը: Դեպքը տեղի է ունեցել Բանգի քաղաքում:
Ենթադրվում է, որ կնոջն առեւանգել են «Անտի-Բալակա» զինված խմբավորման անդամները, որոնք պահանջում են իրենց կալանավորված շարժման առաջնորդներից մեկի ազատ արձակումը:
Պաշտոնական Փարիզը դատապարտում է չարագործների քայլը եւ կոչ անում բաց թողնել կնոջը: