Հարավաֆրիկյան հանրապետությունում նախամարդու նոր տեսակ է հայտնաբերվել
Հարավաֆրիկյան հանրապետությունում գիտնականները քարանձավում հայտնաբերել են նախամարդու մինչ օրս անհայտ տեսակի մնացորդներ: Յոհաննեսբուրգի համալսարանի հնագետները հայտնել են, որ այն ստացել է Homo naledi անվանումը:
Մասնագետները պեղում են 15 նախամարդու մնացորդներ, որոնց տարիքը դեռ չի հաջողվել պարզել: Գիտնականները նշում են, որ Homo naledi-ին բնորոշ է այսպես կոչված «պարզունակ խառնվածքը»: