211652_close_icon
views-count7586 դիտում article-date 21:45 11-06-2015

Բաքվում հայ մարզիկները բարձր տրամադրություն ունեն. լուսանկարներ

Բաքվում Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը հայտնել է, որ այսօր Բաքու է ժամանել Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը: «Նրանք արդեն հասցրել են մարզվել (բասկետբոլ են խաղացել): Վաղը, Երևանի ժամանակով ժամը 19_ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արաողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով, մեր Եռագույնն էլ կտանի Պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը», նշել է Կ. Գիլոյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր