211652_close_icon
views-count12621 դիտում article-date 20:04 27-03-2020

Իտալիայից վերադարձած մեկուսացված մեր հայրենակիցներն իրենց լավ են զգում և բարձր տրամադրություն ունեն. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մեկուսացված քաղաքացիների պահման վայրեր իր այցելություններն ավարտել է Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: «Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։ Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին»,- ասված է Արսեն Թորոսյանի գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր