3810 դիտում
18:08 11-06-2015
Վահան Տերյանի կյանքի` մինչ օրս ստվերի տակ գտնվող կամ միակողմանիորեն լուսաբանված էջերի մասին. տեսանյութ
Ջավախքի «կը» բարբառային ճյուղի միջավայրում հասակ առած, իսկ այնուհետև ողջ գիտակցական կյանքը Ռուսաստանի խոշոր քաղաքներում ապրած Վահան Տերյանին հաջողվեց պոեզիա մուտք գործել մաքրամաքուր հայերենով:
Փաստ է, որ ամենաինտելեկտուալ, ամենաշատ լեզուներ իմացող և գրական արևելահայերենը զարգացնող պոետին ծնեց հենց Ջավախքը:
Ինչպե՞ս 20-ամյա երիտասարդ Տերյանը գրեց մի փոքրիկ բրոշյուր՝ «Մթնշաղի անուրջները», որը փոխեց գրականության ընթացքը, և գրականության նահապետները՝ Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, այդ փոքրիկ գրքույկից հետո վերանայեցին իրենց լեզուն: Երևույթ, որը բացառիկ է համաշխարհային գրականության մեջ:
Ինչու՞ Պողոս Մակինցյանի արխիվը, որտեղ պահպանվում են ինչպես Տերյանին, այնպես էլ Թամանյանին և այլ մեծերին պատկանող կարևորագույն փաստաթղթեր, մինչ օրս գտնվում է Մոսկվայում և Մակինցյանի ժառանգներն այն չեն տրամադրում Հայրենիքին:
Այս, ինչպես նաև Վահան Տերյանի գրական, հասարակական-քաղաքական և ազգային գործունեության մինչ օրս ստվերի տակ գտնվող կամ միակողմանիորեն լուսաբանված էջերի մասին զրուցում ենք Տերյանի դուստր Նվարդի թոռ, գրականագետ, տերյանագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
11:38 24-04-2015
Lenta.ru. 100 տարվա լռություն. Հայոց ցեղասպանության վկաները՝ կյանքի ամենադաժան էջերի մասին
3288 դիտում
12:11 10-02-2014
Վահան Տերյանի մասին ֆիլմ կնկարահանվի. տեսանյութ
Այս բաժնից
775 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)