211652_close_icon
views-count5502 դիտում article-date 19:24 28-07-2021

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք Ալիևի մոտ վախ կար, հիմա չկա. Մհեր Հակոբյան․ Ա1+

Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները Մոսկվայի բանակցությունների հետ եթե անգամ կապ չունեն, այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի համար այս սրացումները նոր խաղաթուղթ են։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այս սրացումներով Ադրբեջանը ոչինչ ռիսկի տակ չի դնում և ոչինչ չի կորցնում։ Այս ամենն իր կողմից կառավարվող խաղաթուղթ է․ «Եթե նա ցանկանա, կակտիվացնի այդ խաղաթուղթն ու մեզ զիջման կհարկադրի, չուզենա էլ՝ ուղղակի կդադարեցնի ու զրոյի վրա կկանգնի։ Սա կոչվում է ռազմավարական նախաձեռնության զիջում թշնամուն, մենք այս պահին զիջել ենք այդ նախաձեռնությունը»։

Ռազմավարական նախաձեռնությունը զիջելը վատ է բոլոր առումներով, կարծում, է փորձագետը։ Այն ազդում է և՛ քաղաքական, և՛ հասարակական կյանքի վրա, ազդում է նաև մարդկանց հոգեբանության վրա․ «Մեր հասարակությունն այսօր ահաբեկվել է, իսկ Ադրբեջանական հասարակությունն ահաբեկվե՞ց։ Ոչ։ Նրանք կմտածեն՝ մերոնք ցանկանում են ինչ-որ դիրք գրավել, կամ գրավեցին, կամ ոչ։ Վախենալու բան չունեն։ Նրանք հաղթանակի սպասեցին, այդ հաղթանակը կամ եղավ, կամ ոչ, մեր դեպքում սպասեցինք կործանման, այդ կործանումից խուսափեցինք»։ Մհեր Հակոբյանը նշեց, որ այս պահին հայկական կողմը միայն արձագանքողի դերում է, սակայն այդպես վարվել չի կարելի, դա կտանի ևս մեկ պարտության։ Սակայն, եթե Ալիևը վախենար, որ այդ նոր սրացումներից հետո գուցե կոնֆլիկտն իր հսկողությունից դուրս գար, այդ քայլին չէր դիմի կամ գոնե կմտածեր գործելուց առաջ։

«Նախկինում՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ վախը կար։ Ապրիլյան պատերազմն, ի վերջո, Ալիևի նախաձեռնությամբ դադարեցվեց, որովհետև նա զգաց վերահսկողությունից դուրս գալու վտանգը», – ասաց Մհեր Հակոբյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր