«Հայոց ցեղասպանություն» բառակապակցության պատճառով Թուրքիան անընդունելի է համարել ԵԽ զեկույցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) Թուրքիայի մասին զեկույց է ընդունել, որը ստացել է ձայների մեծամասնությունը՝ 492 կողմ և 92 դեմ:
Թուրքական «Mansethaber» լրտավական կայքի բնորոշմամբ` դա Թուրքիայի հասցեին «ամենակոշտ ձևակերպումներ պարունակող» զեկույցն է, որ երբևէ ընդունվել է: Զեկույցում մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ զեկույցն անընդունելի է, քանի որ տեքստում առկա է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Այդ պատճառով սա կլինի ԵԽ-ի պատմության մեջ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող առաջին զարգացման զեկույցը, որը Թուրքիայի կողմից կլինի մերժված և անընդունելի»,- նշել է թուրք նախարարը: