211652_close_icon
views-count1076 դիտում article-date 14:34 11-06-2015

Թմրամիջոցը դատապարտյալին չհասավ. ֆոտոռեպորտաժ

Հունիսի 8-ին, ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալ Բ. Գ.-ին տեսակցության եկած հոր՝ Հ. Դ.-ի անձնական զննությամբ, գոտու միջից, հայտնաբերել և առգրավել են 1,3 գրամ դեղնականաչավուն զանգված: Դ. Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պոկել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իր տան հողամասում աճեցված թփերից մեկից: Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վերջինիս հողամասից հայտնաբերվել և առգրավվել է մի քանի կանեփանման թուփ, ինչն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր