211652_close_icon
views-count468 դիտում article-date 14:44 11-06-2015

Վաշիգտոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Պուտինի հետ հանդիպումից առաջ հիշեցրել է Ուկրաինայի հակամարտության առումով ՌԴ-ին քննադատելու մասին

«Հնարավոր է, որ սա հարմար դեպք է այն բանի համար, որպեսզի Նորին Սրբությունը մասնավոր կարգով իր մտահոգությունն արտահայտի: Իհարկե, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղեկացված է Ուկրաինայի արևելքում իրավիճակի մասին, այդ իսկ պատճառով չի կարելի ասել, թե նա բանից անտեղյակ է», - այս մասին բրիֆինգի ընթացքում հայտարարել է Վատիկանում ԱՄՆ դեսպան Քեն Հաքեթթը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Վաշիգտոնն այսպիսով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ՌԴ նախագահ Պուտինի հետ նրա հանդիպումից մի քանի ժամ առաջ հիշեցրել է Ուկրաինայում հակամարտության մեջ մասնակցության համար Ռուսաստանին «մեծ ուժգնությամբ» քննադատելու անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր