211652_close_icon
views-count1471 դիտում article-date 15:19 13-03-2015

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: «Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո ծառայությունն ու հոգածությունն իրենց նպաստը կբերեն այս դժվարին օրերին ողջ աշխարհում խաղաղության, բարության և հանդուրժողականության հաստատմանը: Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ երկկողմ կապերի ընդլայնումը: Մեծապես ակնկալում ենք, որ մշտապես բարձր մակարդակի երկխոսությամբ աչքի ընկնող մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն իրենց վերընթաց զարգացումն ու ամրապնդումը համագործակցության այն բարի ավանդույթներով, որոնք ձևավորվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ կորով: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր